Աշխաբադում անցկացվող  ծանրամարտի աշխարհի 2018թ. առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը  / 89 կգ  / մեր պատվիրակության հաշվին առաջին մեդալը նվաճեց: Հրում վարժությունում 205կգ արդյունքով  նա գրավեց երկրորդ տեղը և արժանացավ արծաթե մեդալի:Մինչ այդ  Հակոբը պոկել էր 160 կգ: Նա երկամարտի 365 կգ գումարով զբաղեցրեց  7-րդ հորիզոնականը:

Հայաստանի մարզիկներից մրցահարթակ ելած Լիանա Գյուրջյանը / 71կգ / գրավել է 19-րդ, Իզաբելա Յայլյանը / 59 կգ / ` 9-րդ տեղը: Տղամարդկանց մրցաշարում Անդրանիկ Կարապետյանը / 81կգ /  պոկում վարժությունում չկարողացավ սանձել պատվիրած նախնական քաշը / 171կգ /, 0 ստացավ և ձեռնունայն հեռացավ ասպարեզից:

Այսօր մրցահարթակ կելնի  Տաթև Հակոբյանը / 81 կգ /։ Նոյեմբերի 9-ին հանդես կգանԱրփինե Դալալյանը /+ 87 կգ /  և Սիմոն Մարտիրոսյանը / 109կգ /:Հաջորդ օրը պայքարի կբռնվի գերծանրքաշային / + 109 կգ /Գոռ Մինասյանը: