Ճանաչված երգչուհի Մարիամ Մերաբովան նոյեմբերի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում երեւանյան հանդիսատեսի առջեւ հանդես կգա «Երջանկության 100 ժամ» համերգային ծրագրով:

Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունց) հեղինակային մեկնաբանությամբ ծրագրում կներկայացվեն համաշխարհային ջազի դասական գործեր, ինչպես նաեւ Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Մարկ Մինկովի, Վալերի Զուբկովի, Մարկ Ֆրադկինի, Ժորժ Կարվարենցի, Արմեն եւ Լեւոն Մերաբովների երգերը: Դրանց հիմքում Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Վերոնիկա Տուշնովայի, Եվգենի Դոլմատովսկու, Մարինա Ցվետաեւայի, Մարիամ Մերաբովայի բանաստեղծություններն են: