Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է: Նա այժմ ներկայանում է «Women’s Club»-ում՝ որպես հաղորդավարուհի եւ «Հումոր լիգա» մրցույթում՝ որպես ժյուրիի անդամ:

Մեզ հետ զրույցում Լուիզան նշեց, որ հաճույքով է աշխատում  «Women’s Club»-ում:

««Women’s Club»-ի ստեղծման գաղափարը ի սկզբանե ինձ շատ հետաքրքրեց, եւ քանի որ կանանց քիչ են անդրադառնում, ուստի ինչ, որ լսում եմ՝ կանանց հետ է կապված, ուզում եմ դրա մասնակիցը լինել»,- նշեց Լուիզան:

Այս նախագծում դերասանուհին հանդես է գալիս որպես հաղորդավարուհի, սակայն, յուրահատուկ կերպարային գծով: Լուիզան նկատեց՝ ֆիլմում, թատրոնում, թե ցանկացած նախագծում իր կերտած կերպարների ու իր միջեւ կան ընդհանրություններ:

«Ըստ սցենարի՝ ես սկսում եմ աշխատել ու ստանալ այն, ինչ տեսնում եք եթերում: Իսկ ինչ վերաբերում է կերպարային գծին, ասեմ, որ մարդն իր տեսակով բազմաբնույթ է, որի մեջ կան ամենատարբեր գույներ ու գծեր: Հիմա ես փորձում եմ այս նախագծի շրջանակում իմ մեջ ակտիվացնել եսակենտրոն, ինքնավստահ ու ինքնագոհ կնոջը»,- հավելեց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում