Ադրբեջանական Haqqin.az-ն արձագանքել է SOS հաղորդման ռեժիսոր Հայկ Բարսեղյանի՝ Ադրբեջան գնալու և ադրբեջանցիների հետ ընկերություն անելու ցանկությանը:

Հայկ Բարսեղյանն  ֆեյսբուքյան իր էջում տարածել է  Haqqin.az-ի հրապարկումը՝ դրան կից կատարելով հետևյալ գրառումը.

«Պատերազմի վերջը տալու ժամանակն է, գնդակը Ադրբեջանի դաշտում է, սպասում ենք ադեկվատ քաղաքացիների խաղաղության կոչերին )))»:

Հիշեցնենք, որ  Հայկ Բարսեղյանն  ուղիղ եթերում անդրադարձել էր Ասյա Խաչատրյանի և նրա ադրբեջանցի ընկերոջ լուսանկարներին և նրանց քննադատողներին՝ մասնավորապես նշելով. «Ես ուզում եմ գնալ Ադրբեջան և ընկերություն անել ադրբեջանցիների հետ»: