Դերասանուհի Անի Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ասյա Խաչատրյանի և նրա ադրբեջանցի ընկերոջ՝ համացանցում մեծ աղմուկ բարձրացրած լուսանկարներին:  Նշենք, որ այդ լուսանկարներին հաջորդել էր Անիի ամուսնու՝  Sos հաղորդման ռեժիսոր Հայկ Բարսեղյանի սկանդալային հայտարարությունը, որում նա ասել էր. «Ես ուզում եմ գնալ Ադրբեջան և ընկերություն անել ադրբեջանցիների հետ»:

Անի Խաչիկյանը ֆեյսբուքում գրել է հետևյալը.

«Բանը…մեկնաբանությունների հատվածը փակ էր,սենց գրեմ․․․եթե մարդ կա ընկերներումս,ով կարծումա,որ թուրքի կամ ադրբեջանցու կամ ասենք սևամորթի,կամ կապույտ մազերով ծխող աղջկա հետ շփվելը,սիրելը,ընկերություն անել և այլն անբարոյականությունա կամ ազգային դավաճանություն և այլ պաթոլոգիաների մեջ են ընկնում ուրիշների կյանքի մեջ քիթը խոթելով,խնդրում եմ ինքնակամ դուրս գալ ընկերներիս ցանկից,ես ձեր նեռվերն ու հավեսը չունեմ ու չեմ ուզում օրս փչանա․․․Շնորհակալություն,հաջողություն»: