Ձմռանը ձյան, խոնավության և աղի պատճառով կաշվե կոշիկները հատուկ խնամքի կարիք ունեն: Եթե ցանկանում եք, որ կաշվե կոշիկները երկար ծառայեն և լավ տեսք ունենան, անհրաժեշտ է ամեն անգամ դրանք հանելուց հետո լվանալ, չորացնել և հատուկ քսուկով մաքրել:

Լվանալ կոշիկները պետք է գոլ ջրով և շատ արագ: Տաք ջուրը կվնասի կաշին, ինչպես նաև այն չի կարելի երկար ժամանակ թաց թողնել: Պարզապես մաքրեք այն խոնավ շորով, այնուհետև չորացրեք փափուկ շորով: Չորացնելիս կոշիկները չի կարելի դնել տաքացուցիչների կողքին, դրանք պետք է չորանան սենյակային պայմաններում: Եթե պետք է չորացնել կոշիկները ներսից, խոհուրդ է տրվում մեջը ճմրթած թերթ դնել և թողնել, որ իր մեջ ներծծի խոնավությունը:

Լավ չորացնելուց հետո պատեք կոշիկները հատուկ քսուքի բարակ շերտով, թողեք 10-15 րոպե չորանա և փափուկ կտորով կամ հատուկ խոզանակի միջոցով փայլեցրեք: