ՀՀ վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյանը դարձավ 53 տարեկան, որի կապակցությամբ Life.panorama.am-ը ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ է հղել ու առաջարկել պատասխանել մեր բլից հարցերին: Նշենք, որ հետաքրքիր ու անկեղծ պատասխանների շնորհիվ՝ հետաքրքիր մանրամասներ ենք պարզել երգչուհու մասին:

– Ո՞րն է եղել Ձեր ամենահիշարրժան տարեդարձը:

– Այս պահին հիշեցի 20-ամյակս, երբ Կոնսերվատորիայի առաջին կոււրսում էի սովորում  ու անակնկալ կերպով կուրսեցիներիցս բացի մեր տուն եկան նաեւ շատ այլ ծանոթ ու անծանոթ մարդիկ: Արդյունքում՝ մեր տանը մոտ 30 հոգի մարդ էր հավաքվել, այդ օրը միշտ ժպիտով եմ հիշում:

– Ձեր կյանքի ճակատագրական տարիքը:

– Դրանք երեքն են. 20-ը, երբ ընդունվեցի բուհ, 26-ը, երբ ամուսնացանք ես ու Արամոն, եւ 27-ը, երբ ծննվեց տղաս:

– Պահորը կյանքն ավելի լուսավոր դարձրեց:

– Այս պարագայում էլ միայն մեկ պահ չեմ նշի, դրանք թերեւս երկուսն են: Առաջինը, երբ գիտակցական տարիքում արդեն որպես անհատ կատարող Էմմա Պետրոսյան պետք է բեմ բարձրանայի «Ուսանողական գարուն» միջոցառման շրջանակում, այդ ժամանակ պետք է երգեի ժող. ինստիտուտի խմբի հետ, բայց իմ ելույթից առաջ փակվեցին վարագույրները, որովհետեւ հանդիսատեսը չսպասեց լսել մրցույթի միավորները եւ մեր ելույթը՝ նույնպես: Դա առաջին անգամն էր, երբ ինձ չլսեցին, ինչն էլ ինձ ուժ տվեց, որ ամեն ինչ անեմ ճանապարհս հարթելու համար, արդյունքում այդ փակված վարագույրներն ապագայում ինձ համար շատ վարագույրներ բացեցին: Իսկ երկրորդ պահը, որը կյանքս փոխեց, դա որդուս՝ Ավոյի ծնունդն էր: