Դերասան Բեն Ավետիսյանը միացել է «Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի թիմին եւ նկարահանվում է այժմ «Շանթ Պրեմիումով» հեռարձակվող «Էլենի օրագիրը 2»-ում: Թե ինչպես է Բենն իրեն զգում նոր աշխատանքային թիմում եւ ինչ կերպարով է հանդես գալիս, դերասանը պատմել է Life.panorama.am-ին:

«Երբ առաջարկը ստացա, ինձ հետաքրքիր էր առաջին հերթին կերպարս, որովհետեւ չէի ուզում անել այն, ինչ նախկինում էլ էի արել: Անշուշտ, ինձ համար կարեւոր էր նաեւ այն հանգամանքը, որ նախագիծը ստացված էր ու խումբն էլ պրոֆեսիոնալ էր:
Նախկինում էլի եմ աշխատել «Շանթ» հեռուստաընկերության հետ, եւ սա, կարելի է ասել, ինչ-որ իմաստով վերադարձ էր հարազատ հեռուստաընկերություն»,- նշեց Բեն Ավետիսյանը:

Դերասանը խոստովանեց, որ մեծ պատասխանատվությամբ է մոտեցել այս աշխատանքին՝ ելնելով նաեւ հանգամանքից, որ այն արդեն իսկ սիրված նախագիծ է:

«Ինքս ցանկացած աշխատանքի դեպքում մեծ պատասխանատվություն եմ զգում, բայց այս պարագայում դա կրկնապատկված էր, քանի որ այն ստացված պրոյեկտ է, դերասանները սիրված են, սցենարը հետաքրքիր է: Ինձ համար մեծ պատասխանատվություն էր նրանց հետ քայլելը, բայց նաեւ ուժերիս վրա վստահ եմ, քանի որ բնույթով պունկտուալ մարդ եմ»,- նկատեց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: