Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոկտեմբերի 9-ին, վերադառնալով Վատիկանի Սբ. Մարթայի տուն, որտեղ գտնվում են նրա բնակելի հարկաբաժինները, սայթաքել Է ու ընկել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Սբ.աթոռի մամուլի ծառայության ղեկավար Գրեգ Բյորքը:

«Հանդարտվեք, նա իսկույն ոտքի Է կանգնել եւ իրեն լավ Է զգում»,-ասել Է Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը 81-ամյա քահանայապետի մասին, բացելով մամուլի ասուլիսը՝ նվիրված երիտասարդության խնդիրների շուրջ Հռոմի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների Սինոդի աշխատանքին:

Համանման միջադեպ Է տեղի ունեցել 2016 թվականի հուլիսին Լեհաստան Ֆրանցիսկոս պապի առաքելական ուղեւորության ընթացքում: Այն ժամանակ Լեհաստանի մկրտության 1050-ամյակի առթիվ անցկացված հանդիսավոր ժամերգության ժամանակ քահանայապետը սայթաքել Էր աստիճանին, որը չԷր նկատել, ու ընկել Էր: Հռոմի պապին օգնել են ոտքի կանգնել հոգեւորականները: Իսկ ոչ մեծ պատահարը, որը հայտնվել Էր հեռուստախցիկների օբյեկտիվներում, ոչ մի կերպ չԷր ազդել արարողության ընթացքի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: