1988-ի երկրաշարժի մասին պատմող ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմն ընդգրկվել է 2019-ի «Օսկարի» հավակնորդների երկար ցուցակում: Ֆիլմն առաջադրել է Հայաստանը:

Այն կպայքարի մրցանակի համար «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Ֆիլմի հիմքում իրական իրադարձություններ են և կան էպիզոդներ, որ նկարահանվել են ըստ ականատեսների պատմությունների: Ինքը ռեժիսորն այն ֆիլմ-ռեքվիեմ է համարում:

Գլխավոր դերը կատարել է Լեռնիկ Հարությունյանը: Ընդհանուր առմամբ մրցանակի հավակնորդների ցուցակում 87 երկիր կա: ՌԴ-ն իր հերթին առաջադրել է Կոնստանտին Խաբենսկու «Սոբիբորը»: