Երաժիշտ Ջասթին Բիբերն ու նրա 21-ամյա ընկերուհին՝ մոդել Հեյլի Բոլդուինը , գաղտնի ամուսնացել են: Պապարացիները օրերս կարողացել են լուսանկարել զույգին: Հրապարակված կադրերում երևում է, որ Հեյլի Բոլդուինի մատին ամուսնական մատանի կա:

Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինը միասին են՝ 2015 թվականից: Նրանք մի անգամ բաժանվել են, ապա ՝ վերամիավորվել : Նրանց նշանադրությունը մեկ տարի առաջ է կայացել: