Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ դիջեյների անունները: Պարզվել է, որ տարվա ընթացքում ամենից բարձր վարձատրվել է շոտլանդացի դիջեյ Ադամ Ռիչարդ Վայլսը, ով ավելի շատ հայտնի է Քելվին Հարրիս կեղծանվամբ: Նրա տարեկան եկամուտը 48 միլիոն դոլար է կազմել: Շոտլանդացի դիջեյի ամենահայտնի հիթերից են – “Summer”-ը և “We Found Love” –ը :

«Forbes»-ի ցուցակում Քելվին Հարրիսին հաջորդում են The Chainsmokers անունով երկու դիջեյները, որոնք միասին են հանդես գալիս: Նրանց եկամուտը 45 ու կես միլիոն դոլար է կազմել: Իսկ երրորդ տեղում է հոլանդացի Tiesto-ն: Նա մեկ տարվա ընթացքում վաստակել է 33 միլիոն դոլար: