Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել.

«Հետ նայիր զարմացած, այնտեղ՝ անցյալում, բազմաթիվ հետաքրքիր պահեր ես թողել՝ հուզող ու զարմացնող… հետ նայիր զայրացած. սխալներդ՝ բազում, վերանայիր, որ էլ չկրկնես, թեև միևնույնն է անցնելու ես էլի նույն խոտոր ճամփեքով)… հետ նայիր ժպիտով, լավ մարդկանց ու լավ պահերիդ ժպտա, որ շարունակեն քայլել հետդ մինչև վերջ։ Հետ նայիր սպասումով, որ երջանիկ ու հետաքրքիր հուշերդ ամրանան ուղեղումդ ու սիրով պատեն անցյալդ, հետ նայիր շնորհակալությամբ, այնտեղ՝ դու ես. անցյալդ է կերտել քեզ՝ ինչպիսին որ հիմա ես, շնորհակալությամբ ապրելն է առաջ տանում։ Հետ նայիր խոնարհությամբ. գոռոզությունն ու անհարկի ըմբոստությունը կուրացնում են՝ չթողնելով տեսնել իրականը, որն իր դառնության մեջ անգամ գեղեցիկ է, որովհետև քոնն է, իսկականն ու ՔՈ ԸՆՏՐԱԾԸ։

Հետ նայիր թեթևասահ, որովհետև այնտեղ արդեն անցյալի քամիներն են, ու ոչինչ էլ հավերժ չի Երկնքի տակ։

Վերջապես, հետ նայիր մի վերջին անգամ, որպեսզի հասկանաս, որ պետք է ԱՌԱՋ ՆԱՅԵԼ ու պոկվել անցյալի ստվերներից, ցավերից, քարերից, անցյալի սրտերից ու բաց ու փակ դռներից, ՊՈԿՎԵԼ, գնալ առաջ՝ դեպի նոր ու ավելի հետաքրքիր իրականություն, հենց թեկուզ այն պատճառով, որ ամեն ինչ նոր է սկսվում, ու դեռ անցյալ չէ։ ՆԵՐԿԱ Է։ Հետ նայիր՝ ժպտա անցյալիդ ու գնա առաջ….»: