Ջոնի Դեփի դեմ  մեղադրանք է առաջադրվել ծեծի վերաբերյալ: Ֆիլմի նկարահանող խմբի անդամ Գրեգ Բրուկսը  մեղադրանք է ներկայացրել ընդդեմ Ջոնի Դեփի, որը մասնակցել է  The Notorious B.I.G երգչի սպանության վերաբերյալ ֆիլմի նկարահանմանը:

Ըստ վերջինիս`  Դեփը երկու անգամ նրան հարվածել է 2017թ ապրիլին Լոս Անջելեսում, իսկ հետո տուժողը, ինչպես խոստացել է, չի դիմել ոստիկանություն, սակայն նրան աշխատանքից հեռացրել են:

Բրուկսը նշել է, որ միջադեպի ժամանակ Դեփը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, ու իրեն հարվածել է կրծքավանդակի հատվածում: Դրանից հետո Դեփի թիկնապահներն են միջամտել: