Հոլիվուդյան 57-ամյա աստղ Ջորջ Քլունին Իտալիայում  ավտոճանապարհային լուրջ պատահարի է ենթարկվել:

Պատահարը տեղի է ունեցել հուլիսի 10-ին Օլբիա քաղաքից մի փոքր հեռու, որտեղ Քլունին սերիալում է  նկարահանվում:

Համացանցվում հայտնվել է ավտովթարի տեսանյութը:  Այնտեղ երևում է, թե ինչպես է դերասանը իր մոտոցիկլետով, մեծ արագությամբ վարում և ընկնում գետնին:

Ըստ տեղեկությունների` 57-ամյա դերասանին շտապօգնության մենքենայով տարել են: Բժիշկները հայտարարել են,որ նա ծնկի հատվածում տրավմա է ստացել:  Նրան առնվազն 20 օր է պետք վերականգնվելու համար:  Նրա կինը` Ամալ Քլունին անմիջապես  գնացել է հիվանդանոց: