Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայի ընտրանին Սանկտ Պետերբուրգում մրցեց Բելգիայի հավաքականի հետ:

Առաջին կեսի մեկնարկը ակտիվ սկսեցին երկու թիմերն էլ: Բելգիան առավել հանգիստ էր խաղում  և կարգապահապան խաղ ցուցադրում: Այս խաղակեսում հրաշալի էին գորում երկու թիմերի դարպասապահները, ովքեր մի քանի անգամ փրկեցին իրենց թիմերին վերահաս գոլերից: Վիճակագրությամբ գնդակին քիչ առավելությամբ տիրում էր Բելգիան:

Երկրորդ կեսի մեկնարկում Ֆրանսիան իր առավելությունը գոլի վերածեց 50-րդ րոպեին: Անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գնդակը Կուրտուայի դարպասն ուղարկեց Ումտիտին: Հետաքրքիր մի փաստ՝ 1998 թվականին, երբ Ֆրանսիան դարձավ աշխարհի չեմպիոն թիմի կազմում աչքի ընկավ պաշտպանը՝ Լիլիան Տուրամը:

Եզրափակչում Ֆրանսիան կմրցի Անգլիա-Խորվաթիա զույգի հաղթողի հետ: Այդ խաղը կկայանա հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: