Առավոտյան մարզանք անելու ամենաիդեալական ժամը 8-ից 11-ն է: Ինչո՞ւ է խորհուրդ տրվում մարզվել առավոտյան:

1. Առավոտյան մարզանքը ճիշտ նյութափոխանակության գրավականն է ամբողջ օրվա համար:

2. Առավոտյան մարզանքը խթանում է նյութափոխանակությունը, որն էլ օգտակար է արտաքին տեսքի համար: Երեկոյան մարզանք անելիս կալորաներն անհետանում են միայն այդ պահին, սակայն նյութափոխանակությունը չի բարձրանում, քանի որ շուտով պառկում եք քնելու:

3. Առավոտյան, 8-10 ժամ քաղցած մնալուց հետո, երբ գլիկոգենի պաշարը գրեթե սպառված է, մարզանքը կօգնի այրել ճարպերը:

4. Սննդի ընդունումը ինսուլին է առաջացնում, որը խանգարում է ճարպերի կուտակմանը: Առավոտյան օրգանիզմում ինսուլինի քանակը քիչ է, հետևաբար մարզանքը կօգնի այրել ճարպերը:

5. Քնից հետո արյան մեջ ածխաջրերի քանակությունը քիչ է, որն էլ թույլ է տալիս որքան հնարավոր է շատ ճարպեր այրել:

6. Մարզվելուց առաջ ուտելը կօգնի ոչ թե ճարպերի, այլ ածխաջրերի այրմանը: