Երեւանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» հոբելյանական՝ 15-րդ կինոփառատոնը: Այն համընկավ Վարդավառի տոնի հետ,:Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ընթացավ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Փառատոնի պատվավոր հյուրն աշխարհահռչակ ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին է, որը կարմիր գորգին հայտնվեց ամենավերջում: Նա լրագրողներին հայտարարեց, որ գիտի՝ Հայաստանում այսօր Վարդավառ է, եւ ջուր լցրեց ներկաների վրա:

«Այս ներկայացումը նույնքան թույն է, որքան եւ իմ ֆիլմերը: Եվ ընդհանրապես, այսօր ձեզ մոտ մեղքերի մաքրման տոն է, ջրի տոն, ուստի իրադարձության մթնոլորտին համապատասխան…»,- Դարենն ընդհատեց իր խոսքը եւ ջուր լցրեց առաջին շարքերին նստած հյուրերի, ապա նաեւ իր վրա: