Ռուսաստանաբնակ երգիչ Արման Թոմասյանը հայրիկ է դարձել, կինը նրան դարձյալ որդի է պարգեւել: Կրկին հայրիկի կարգավիճակի, ինչպես նաեւ առաջիկա գործնական անելիքների մասին երգիչը պատմել է Life.panorama.am-ին:

«Թեեւ արդեն բալիկ ունեինք, բայց զգացողություններս այնպիսինն էին, կարծես առաջին անգամ եմ հայր դարձել, անգամ ավելի ուժեղ էին, հուզմունքս էր շատ»:

Նրա խոսքով՝ բալիկի ծնունդին հաջորդող օրերին տոնական տրամադրությամբ մի քանի օր շարունակ նշել են իսկական հայկական ձեւով:

Ի դեպ՝ Արմանն ու կինը վստահ են եղել, որ աղջիկ են ունենալու.

«Մենք աղջկա էինք սպասում, անգամ անուն էինք որոշել, թեեւ երբ իմացանք, որ կրկին որդի ենք ունենալու, ոչ պակաս ուրախացանք: Առաջնեկիս անունը Միքայել է, ու որոշեցինք «Մ» տառը պահպանելով՝ երկրորդ բալիկին Մարկ անվանել: Անունը մարդու կյանքում շատ մեծ դեր ունի, եւ ես ու կինս մտածեցինք, որ Մարկը ներկայանալի եւ ժամանակակից անուն է»,- պատմեց նա:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում