Ամերիկահայ աշխարհահռչակ ռոք երաժիշտ եւ երգահան Սերժ Թանկյանն Instagram-ում հրապարակել է լուսանկարներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Թանկյանը գրել է. «Հենց նոր հասկացա, որ դեռ լուսանկար չեմ հրապարակել վարչապետի հետ: Այս լուսանկարն արվել է նրա աշխատասենյակում: Թույլ տվեք ասել, որ այս մարդն ու բոլոր նրանք, ովքեր նրա հետ պայքարել են Հայաստանի լավ ապագայի համար, արժանի են մեր լիակատար սիրուն եւ աջակցությանը»: