Օրեր առաջ՝ հունիսի 3-ին,  «Նաիրի» բժշկական կենտրոնում երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արամեին վիրահատել են: Երգչին այսօր դուրս կգրեն հիվանդանոցից, Life.panorama.am-ը զրուցել է նրա մենեջերի՝ Սյոմա Կոդաբաշյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչպես է այս պահին Արամեի առողջական վիճակը:

«Արամեն արդեն իրեն լավ է զգում, ամեն ինչ, փառք Աստծո, նորմալ է: Կարող էր նաեւ երեկ դուրս գրվել, սակայն նա որոշեց, որ ապահովության համար եւս մեկ օր մնա հիվանդանոցում»,- նշեց Սյոման:

Արամեի եւ նրա հարազատների կողմից որեւէ տեղեկություն չկա, թե ինչ վիրահատություն  է կատարվել, մեզ հետ զրույցում եւս մենեջերը հրաժարվեց այդ մասին տեղեկություն հաղորդել: