Մոդել Բելլա Հադիդն ու The Weeknd-ը վերամիավորվել են, իսկ այդ մասին երկրպագուներին հայտնել են յուրահատուկ ձևով՝ սոցցանցում:

Մի քանի օր առաջ Բելլան մի լուսանկար էր հրապարակել, որտեղ  առանձնատան պատշգամբում կանգնած մի տղամարդ էր երևում:    Այդ ժամանակ ոչ ոք   չէր էլ փորձել գուշակել, թե ով է այդ խորհրդավոր տղամարդը:

Օրեր անց, սակայն, The Weeknd-ը իր էջում նույն լուսանկարն է հրապարակել՝ այս անգամ ավելի  խոշոր ռակուրսով, և երկրպագուները տեսել են, որ պատշգամբում կանգնած է անձամբ երաժիշտը: