«Գազպրոմ մեդիա հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանն արժանացել է «Ռուսաստանի մեդիա-մենեջեր 2018» ազգային մրցանակի «Գրան-պրիին»:

Գլխավոր մրցանակը Ռուսաստանի լավագույն ժամանցային հեռուստաալիքների արդյունավետ կառավարման, զարգացման, նշանակալի նվաճումների, 14-44 տարիքային հեռուստալսարանում պահանջված բովանդակություն ստեղծելու և թվային միջավայրում մեդիա բովանդակությունը մեծացնելու համար է:

«Ռուսաստանի մեդիա-մենեջեր» XVIII ազգային մրցանակաբաշխությունը ներկայացնում է տարվա թոփ մենեջերներին: Մրցանակը գնահատական է հայրենական մեդիաբիզնեսում պրոֆեսիոնալ մասնագիտական աշխատանքի համար: