Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամում գրել է.«Մեզնից ոչ ոք չգիտի իր «գալու» կամ,մանավանդ, իր «գնալու» պահը, Աստծո կամքն է։ Ընտրության հնարավորությունն էլ մեզ տրված է, որ բարին ընտրենք, բարին գործենք ու չչարանանք։ Որ հասկանանք ինչու՞ եկանք, կամ ուր ենք գնալու…

Ընտրել Բարին. սրա մեջ մի ամբողջ կյանքի փիլիսոփայություն է, բայց ցավոք մարդիկ,որպես կանոն տուրք են տալիս չարին… Նեղմիտ ու նեղսիրտ մարդիկ երբեք չեն հասնի հաջողության, քանզի վատնում են իրենց տրված ամենաթանկը՝ ժամանակը, չարին սնելով ու խնամելով։ Բարևն Աստծունն է, բարևեք իրար, երբ տեսնում եք, անգամ եթե ներսից ձեզ ուտում եք՝ չարությունից կամ նախանձից։ Բարևեք ժպտալով ու ԲԱՐՈՒԹՅԱՄԲ, այդ բառի խորհուրդը գիտակցելով։ Հեղափոխեք ու հեղաշրջեք ձեզ, սպանեք նախանձի նեղսիրտ ճիճվին ձեր մեջ, եթե կաք ու իսկապես գոյություն ունեք իբրև անհատ, ԲԱՐԵՎԵՔ ԻՐԱՐ՝ անկախ քաղաքական, սոցիալ- տնտեսական կամ հարևանաբարեկամական ներքին ցեխաջրերից։
Բարևն Աստծունն է. Իսկ մենք բոլորս՝ գնացական…..»։