Ռուսաստանում շարունակվում է աշխարհի 2018 թվականի առաջնությունը: Այսօր` հունիսի 25-ին, կկայանա մրցաշարի 4 հանդիպում, որոնցում միմյանց հետ կմրցեն A և B խմբերի թիմերը:

Երևանի ժամանակով 18:00-ին Սամարայի համանուն ստադիոնում կմեկնարկի A խմբում հանդես եկող Ռուսաստանի և Ուրուգվայի հավաքականների միջև խաղը, որը կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Զուգահեռաբար կմեկնարկի նույն խմբում հանդես եկող Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի հավաքականների միջև խաղը:

Հանդիպումը կկայանա Վոլգոգրադի «Վոլգոգրադ Արենա» ստադիոնում: Առաջին ալիքն այս խաղի տեսագրությունը կցուցադրի ուղիղ կեսգիշերին:

Խաղային օրը կավարտվի B խմբի թիմերի երկու խաղով, որոնք կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:00-ին:

Կալինինգրադի համանուն ստադիոնում կհանդիպեն Իսպանիայի և Մարոկոյի հավաքականները, իսկ Սարանսկի «Մորդովիա Արենա» մարզադաշտում միմյանց հետ կմրցեն Իրանն ու Պորտուգալիան:

Ամենայն հավանականությամբ, հենց Իրան-Պորտուգալիա հանդիպումը կլինի Առաջին ալիքի ուղիղ եթերում, իսկ Իսպանիա-Մարոկկո հանդիպման տեսագրությունը հնարավոր կլինի դիտել կեսգիշերն անց` Սաուդյան Արաբիա-Եգիպտոս խաղի ավարտից հետո:

Աղբյուր՝ Armsport.am