Armsport.am-ը գրում է․Ռուսաստանում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը:

Այսօր` հունիսի 15-ին, կկայանա մրցաշարի երեք հանդիպում, որտեղ միմյանց հետ կմրցեն A և B խմբերի թիմերը:

Երևանի ժամանակով 16:00-ին Եկատերինբուրգում կմեկնարկի Եգիպտոսի և Ուրուգվայի հավաքականների միջև խաղը: Այս թիմերն, ինչպես հայտնի է, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի մրցակիցներն են A խմբում:

Ժամը 17:00-ին միմյանց հետ կհանդիպեն B խմբում հանգրվանած Մարոկոյի և Իրանի հավաքականները: Հանդիպումը կկայանա Սանկտ-Պետերբուրգում:

Իսկ խաղային երկրորդ օրը կեզրափակեն Պորտուգալիայի և Իսպանիայի հավաքականները, որոնք ևս ընդգրկված են B խմբում: Հանդիպումը կկայանա Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Նշենք` այս հանդիպմանը ներկա կգտնվի նաև «ArmSport.am»-ի ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանը:

Հիշեցնենք` երեկ կայացել է աշխարհի առաջնության բացման խաղը, որում Ռուսաստանի հավաքականը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում 5:0 հաշվով ջախջախել է Սաուդյան Արաբիայի ընտրանուն: