«Նռան հատիկ» հեռուստասերիալում դերասան Ռուդոլֆ Ղեւոնդյանի կերպարը բավականին կոլորիտային եւ սիրված էր: Սրտացավ հոր, բարի, բայց նաեւ կոպիտ մարդու կերպարը դերասանը կարողացավ այնպես ներկայացնել, որ հեռուստադիտողը իսկապես սիրեց նրան: Սակայն, ըստ սցենարի, Ռ. Ղեւոնդյանի հերոսը անկնկալ կերպով մահացավ, ինչը տարատեսակ քննարկումների պատճառ դարձավ սերիալը դիտողների համար: Շատերի կարծիքով՝ դա սցենարով նախապես ծրագրված չէր եւ անձնական այլ պատճառներով արհեստականորեն սցենարը փոխվեց այնպես, որ նրա կերպարը մահանա: Այս թեմայի շուրջ, պարզաբանում ստանալու նպատակով, Life.panorama.am-ը կապ հաստատեց ՀՀ վաստակավոր արտիստի հետ, ով նշեց.

«Այլ պատճառներ փնտրել պետք չէ, ըստ սցենարի՝ կերպարս չդիմացավ որդու կորստին: Սա նորմալ ֆիլմի ընթացք է, որի մեջ քաղաքականություն կամ անձնական հարցեր չկան: Կերպարս պետք է մահանար, որ մյուս հերոսների գծերը ուժեղնային, որդին կարողանար սիրելի աղջկա հետ ամուսնանար: Ամեն դեպքում, սերիալը շարունակվում է եւ տա Աստված, որ այն հետաքրքիր ընթացք ունենա»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում