Քեւին Սփեյսին վերադառնում է Հոլիվուդ, 58-ամյա դերասանը նկարահանվել է ռեժիսոր Ջեյմս Կոկսի «Միլիարդատերերի ակումբ» ֆիլմում։

Ֆիլմն  էկրաններին ցուցադրվելու է հուլիսի սկզբին։ Քեւին Սփեյսին կատարում է մի մարդու դեր, որը որոշակի պահի «մատնում է» ավազակախմբին, իսկ նրան սպանում են:

Նշենք, որ Netflix ընկերությունը հայտարարել էր, որ դադարեցնում է համագործակցությունը դերասան Քևին Սփեյսիի հետ. որոշումը պայմանավորված էր դերասանի կողմից սեռական ոտնձգության դեպքով: