Վառ կարամելային կոնֆետները: Դրանց մեծ մասը պարունակում է սինթետիկ սննդային ներկանյութեր, որոնք նշվում են որպես E 579, E 585  և այլ խորհրդանիշներով` սկսած E 101-ից մինչև E 180: Այնպիսի ներկանյութեր, ինչպիսիք են` տիտանի երկօքսիդն ու երկաթի օքսիդը, ավելացվում են գազավորված ըմպելիքներին: Դրանք կարող են առաջացնել լյարդի և  երիկամների հիվանդություններ: Սինթետիկ ներկանյութերը քայքայում են վիտամինները, կարող են առաջացնել ալերգիա, ինչը շատ վտանգավոր  է երեխաների  համար:

Ծովախեցգետնի ձողիկները վաղուց չեն պատրաստում ծովախեցգետնից: Լավագույն դեպքում` ձկների մնացուկներից, վատագույն դեպքում` սոյայից, ավելացնելով ներկանյութեր և բուրավետացուցիչներ:

Ամբողջ պահածոյացված եգիպտացորենն ու ոլոռը գենետիկորեն ձևափոխված  են: Հայտնի  չէ, թե մեր օրգանիզմը ինչ խափանումներով է արձագանքում այդ մթերքների  հաճախակի օգտագործմանը:

Գետնապիստակենին (арахис), բացի գենետիկական մոդիֆիկացիայից, ուժեղ ալերգեն է: Շուկայում գետնապիստակենու 90 տոկոսը ներմուծվում է Չինաստանից:

Արտասահմանյան կարտոֆիլը:

Բուրավետացված  թեյն ու սուրճը:

Եգիպտացորենի ձողիկներ: Պետք է գնել միայն բնականը, այլ ոչ քաղցրը: Արտադրությունը թույլ չի  տալիս բաղադրության մեջ շաքար օգտագործել, քանի որ այն 140 աստիճանից բարձր ջերմաստիճանում այրվում է: Ուստի ավելացվում է վտանգավոր` ցիկլամատ քաղցրացուցիչը, որը փաթեթավորման վրա նշվում է որպես նատրիումի սախարինատ կամ E 952: