Նունե Եսայանն այսօր ասուլիս է հրավիրել, որտեղ անդրադարձել է անվան շուրջ պտտվող խոսակցություններին եւ մեկնաբանել է դրանք: Երգչուհին անդրադառնալով սոցցանցերում իրեն վիրավորող օգտատերերին ասաց. «Իմ շուրթերից որեւէ բան կլսեք պատասխան կտամ յուրաքանչյուր բառիս համար, այլապես ես պատիվ կպահանջեմ, սոցցանցերի յուրաքանչյուր օգտատեր, ով վատ բան կգրի իմ հասցեին պատժվելու է, փառք Աստծո մեր իրավունքները պաշտպանված են»:

Խոսելով «Թավշյա հեղափոխության» մասին երգչուհին նշեց, որ կողմ է յուրաքանչյուր փոփոխության, սակայն նա չի զբաղվում քաղաքականությամբ եւ զզվում է քաղաքականությունից. «Ես գնահատում եմ այն, ինչ կատարվեց մեր երկրում, ծափահարում եմ մեր երիտասարդներին, Փառք տանք Աստծուն, որ ամեն ինչ խաղաղ չանապարհով տեղի ունեցավ: Ես ապրում եմ Հայաստանում ու կապրեմ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում