Panorama.am-ը գրում է.«Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ռուսաստանում է՝ Ֆուտբոլի աշխարհի գավաթի բացման արարողությանը մասնակցելու նպատակով։
«Rsport»-ի հետ հարցազրույցում հայազգի ֆուտբոլիստը նշել է, որ հաճույքով մինչև եզրափակիչ խաղը կմնար, սակայն աշխատանքային օրացույցն իրեն դա թույլ չի տալիս, քանի որ «Արսենալը» պետք է մասնակցի Սինգապուրի առաջին ուսումնամարզական հավաքին։

Գործակալության հարցերը վերաբերել են Միխթարյանի անցած ուղու, հաջողությունների ու ձգտումների մասին։

Հարցին, թե կարիերայի որ շրջանում է հասկացել, որ ավելին է ուզում, քան շուրջը եղել է, ֆուտբոլիստը պատասխանել է. «Կարծում եմ՝ միշտ այդպես է եղել։ Յոթ տարեկանից սկսած, միշտ երազում էի խաղալ լավագույն ակումբում: Ինձ շատ էին ասում, որ փոքր եմ, որ շատ լավ ֆիզիկական տվյալներ չունեմ: Ես դա հասկացել եմ ու չեմ վիճել որևէ մեկի հետ, պարզապես ասում էի՝ կշարունակեմ աշխատել»։

Մեկ այլ հարցի, թե որն է ամենահետաքրքիրն աշխարհի առաջնությունում, Մխիթարյանը պատասխանել է. «Ինձ այն հետաքրքիր է ամբողջությամբ, ցանկանում եմ գեղեցիկ խաղ տեսնել, հարձակվողական ոճ»։