Բաղադրությունը՝

Խնձոր-1 հատ

Գազար-2 հատ

Քաղցր պղպեղ-2 հատ

Մածուն -3-4 ճաշի գդալ

Մաղադանոս-1 փունջ

Պատրաստման եղանակը՝

Խնձորը մաքրել,  խորանարդիկներով կտրատել: Քաղցր պղպեղը նույնպես խորանարդիկներով կտրատել:  Գազարը անցկացնել քերիչով: Մաղադանոսը մանր կտրատել: Այն խառնել և վրան լցնել մածուն:

100 գրամ աղցանում ընդամենը 47.96 կկալ է պարունակում: