Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը և Իսպանիայի հավաքականի լեգենդ, «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Չավին հյուրընկալվել են Альфа-Банк-ին և պատասխանել երկրպագուների հարցերին:

 – ԱԱ-2018-ի ֆավորիտները:

Մխիթարյան. «Բոլոր հավաքականները լավ են պատրաստվել, չկա բացահայտ ֆավորիտ: Ինձ համար ֆավորիտները Իսպանիան, Ֆրանսիան և Արգենտինան են»:

Չավի. «Ուրախ եմ լինել այստեղ՝ Հենրիխի և ձեր հետ: Ֆավորտներ եմ համարում Գերմանիային, Բրազիլիային, Իսպանիային, Արգենտինային Մեսսիի հետ, Պորտուգալիային Կրիշտիանուի հետ: Վստահ եմ անակնկալներ կլինեն, օրինակ՝ Բելգիան: Իսպանիան լավ արդյունքից հեռու չէ»:

 – Ռուսաստանի հավաքականի մասին ի՞նչ կարծիք ունեք:

Հենրիխ. «Մեծ ճնշում կա ռուս ֆուտբոլիստների վրա: Եթե հաղթեն առաջին խաղում, խմբից դուրս գալու լավ շանսեր կունենան, ես կերկրպագեմ նրանց»:

Չավի. «Ռուսները լավ հնարավորություններ ունեն, իհարկե, մեծ ճնշում կա՞ Նրանք կփորձեն մաքսիմումը ցույց տալ և դուրս գալ խմբից: Ռուսաստանն իր խմբի ֆավորիտն է»:

  – Իսպանիայի հավաքականի շանսերի մասին Չավին ասել է. «Շատ բան է փոխվել մեր հավաքականում: Շանսերը մեծ են: Ես ցանկանում եմ, որ մերոնք հաղթեն, որը, իհարկե, բարդ կլինի: Երիտասարդ ֆուտբոլիստները մեծ հնարավորություններ ունեն»:

 – Հենրիխ, ո՞ր հավաքականին եք երկրպագելու:

– Միանշանակ, մեկը Ռուսաստանի հավաքականն է: Բոլոր խաղերին ուշադիր հետևելու եմ:

 Հարց Չավիին. Ծրագրո՞ւմ եք դառնալ մարզիչ:

– Իհարկե: Ես արդեն կարող եմ աշխատել Եվրոպայում, միայն չի բավականացնում ՊՐՈ արտոնագիրը: Ես ձգտելու եմ մաքսիմումին այդ բնագավառում:

Մխիթարյանը հաջողություն է մաղթել Չավիին և խոսել է հաջորդ մրցաշրջանում «Արսենալի» տեսլականի մասին. «Նախ, հաջողություններ եմ մաղթում Չավիին:

Մանրամասները՝ այստեղ: