Հայտնի ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը Instagram-ի էջում հրապարակել է իր և կնոջ՝ Անժելա Մադաթյանի լուսանկարը և գրառում կատարել.

«Ես անսահման շնորհակալ եմ իմ ընտանեկան արմատների եւ, հատկապես, իմ կնոջ ու որդու՝ Ռումիի սիրո եւ աջակցության համար: Ես երբեք չեմ հանդիպել մեկին, ով ամեն օր ջանում է այլոց համար լինել ավելի լավը: Ուրախ հոբելյան: Քեզ ճանաչելով՝ ես ավելի լավն եմ դառնում»: