Ռուսաստանաբնակ հայտնի դիմահար Գոհար Ավետիսյանը Instagram-ի իր էջում հրապարակել է Ծառուկյան և Ալեքսանյան ընտանիքների գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ լուսանկարներ և գրառում կատարել.

«Շատ հազվադեպ է լինում, սակայն երբեմն ես գոյատևում եմ պատվերների հաշվին և հաճախորդներ եմ հավաքում: Այսօր ես յուրահատուկ հնարավորություն ունեի ծանոթանալու այնպիսի հիանալի ընտանիքների հետ, ինչպիսիք են Ծառուկյաններն ու Ալեքսանյանները: Տեսեք այն հրաշալի կնոջը՝ իմ աջ կողմում՝ Ջավահիրին, նա 6 երեխա ունի, իսկ իմ ձախ կողմում Շողիկն է, նա 7 երեխա ունի: Ես պարզապես հիացած եմ և ցանկանում եմ նրանցից օրինակ վերցնել: Անհամբեր կսպասեմ սեպտեմբերին Երևանում մեր հանդիպմանը. սիրում եմ իմ աշխատանքը»: