«Նռան հատիկ»-ի սիրված հերոսներ Սոֆյան ու Միկան իրենց երկրպագուների համար հաճելի անակնկալ են պատրաստում: Հեռուստասերիալում հնչող երաժշտությունը նրանք շուտով որպես երգ կներկայացնեն, իսկ գաղափարը սերիալի պրոդյուսեր Դիանա Գրիգորյանինն է, ով նաեւ երգի խոսքերի հեղինակն է:

«Իրականում «Նռան հատիկ»-ի երաժշտությունը շատերին է գերել, եւ դա վկայում են այս բազմաթիվ նամակները, որոնք ստացել եմ: Ինձ հաճախ էին հարցնում, թե ով է  երաժշտության հեղինակը, եւ այդ ամբողջ արձագանքներից էլ առաջացավ միտք՝ երաժշտությունը վերածել երգի: Ես անմիջապես դիմեցի երաժշտության հեղինակ Արման Պարսամյանին, որպեսզի սիրված երաժշտությունը երգ դառնա: Կարճ ժամանակ անց մենք իրականացրինք դա համատեղ աշխատանքի շնորհիվ»,- Life.panorama.am-ին պատմեց Դիանան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: