
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և գրառում կատարել.
Արևն առ աչքերիդ մեջ ու պինդ պահիր։ Անձրևները կանցնեն կգնան մի օր, կմնա Արևը, որ ջերմացնում է քեզ ու Աշխարհը՝ առանց ֆիլտրելու։ Արևն իր ճառագայթով կմեղմի ամպերի գոռոցն ու կպատռի տխրության քողը։ Դու, կարևորը, Արևն առ աչքերիդ մեջ՝ առանց կկոցելու, և ժպտա։ Անձրևները կգան ու կգնան, ցեխաջրերը՝ վարար, կտանեն աղբն ու կեղտը, վերջում կմնան մաքուր օդն ու Արևի լույսն անդրադարձնող անձրևի վերջին կաթիլները։ Արևը… կբավի բոլորիս, միայն դու մի տխրիր, պահիր սրտումդ սերը, աչքերումդ արևի տաքն ու ժպտա)(ՆՀ) …#nazenihovhannisyan #blogger #sunny #mood #story #sunny #2018
A post shared by Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan) on