Մայիսի 25-ին Հայաստանի բոլոր դպրոցներում նշվում է «Վերջին զանգը»:  Մինչ շրջանավարտները այսօր կփորձեն միայն այսօրվան հատուկ հուզմունքն ու ուրախությունը վայելել, Life.panorama.am-ը խոսել է դերասան Անդրանիկ Հարությունյանի հետ, ով կիսվել է իր դպրոցական հիշողություններով:

Անդրանիկը սովորել է Երեւանի թիվ 185 դպրոցում: Նա դպրոցն ավարտել է 1999թ-ին, սակայն մինչ այսօր էլ շարունակում է կապը պահպանել հարազատ դպրոցի հետ:

«Վերջին օրերին դպրոցական հիշողությունների գիրկն եմ ընկել, քանի որ եղբորս աղջիկը այս տարի ավարտում է դպրոցը ու այդ աժիոտաժը այս տարի մեր տանը կա: Ի դեպ՝ նա եւս նույն դպրոցում է սովորում, ինչ ես ու եղբայրս, վստահաբար իմ աղջիկն էլ այս տարի կընդունվի թիվ 185 դպրոց: Մի խոսքով մեր ընտանիքի գրեթե բոլոր անդամների դպրոցական հիշողությունները այս դպրոցի հետ են կապված»,- նշեց Անդոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում