Երեկ Ֆրանսիայի Ռեզե քաղաքի  Le College Pont-Rousseau դպրոցում ուսումնական տարվա ավարտական միջոցառումն էր։

12-ամյա Սիրանույշ Եդիգարյանը, ով այդ դպրոցի աշակերտուհին է, 75 հոգանոց երգչախմբին (ի դեպ, երգչախմբի բոլոր երեխաներն այլազգի են) սովորեցրել է Արտեմի Այվազյանի «Հեյ, երգիր Արաքս» երգը։ Ներկայացնում ենք երգչախմբի հուզիչ կատարումը։