Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել նորաձևության բլոգեր, նկարիչ ու դիզայներ Արմեն Երիցյանի հետ:

Լուսանկարին կից դերասանուհին գրել է. «Վերջերս պարզեցի, որ մարդկանց մեծ մասին բարկացնում է գեղեցկությունն ու մարդու տարբեր լինելը… ցավալի բացահայտում էր… Ինձ՝ ընդհակառակն, հիացնում է։ Դրա համա՛ր էլ սկզբունք ու խիզախություն է պետք։ Արմենը գեղեցկություն է ստեղծում, ու չի վախենում տարբեր լինելուց»։