Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Instagram-ի իր էջում կիսվել է ուրախալի լուրով. նա մեկ շաբաթում նիհարել է 6 կիլոգրամով.

«Ուղիղ մեկ շաբաթ է անցել, ինչ ես հում սննդով դիետա եմ պահում: Դա այն է, երբ ուտում ես միայն հում բանջարեղեն եւ մրգեր, բայց ես առավոտյան ինձ թույլ էի տալիս երկու խաշած ձու ուտել եւ աղցանի մեջ պանրի կտորներ ավելացնել: Մեկ շաբաթում՝ – 6 կգ: Ինձ հրաշալի եմ զգում: Այսօրվանից իմ սիրելի սննդակարգին եմ անցնում՝ առավոտյան կարելի է ուտել ամեն ինչ, ցերեկը՝ միայն դիետիկ ուտեստներ, իսկ երեկոյան ժամը 6-ից հետո ընդհանրապես ոչինչ չի կարելի ուտել»,- գրել է Գոհարը: