Մեզանից ո՞վ չի սիրում երբեմն-երբեմն արևածաղկի սերմ չրթել: Դրանք իրավացիորեն կոչում են 21-րդ դարի թմրանյութ, քանի որ երբ արդեն սկսում եք չրթել, ապա կանգ առնելը փաստորեն անհնար է: Այս թեման հատկապես հրատապ է ամռանը, երբ բոլորը ջանում են ավելի շատ զբոսնել ու թարմ օդ շնչել: Ի՞նչը կարող է ավելի լավ լրացնել զբոսանքը, եթե ոչ արևածաղկի սերմերը:

Համարվում է, որ արևածաղկի սերմերը պարունակում են օրգանիզմի համար շատ օգտակար նյութեր: Դա ճշմարիտ է, սակայն միայն այն դեպքում, երբ խոսքը հենց հում արևածաղկի սերմերի մասին է` հենց արևածաղկից, այլ ոչ նրանց, որոնք փաթեթավորված վաճառվում են խանութներում:

Ինչո՞վ են վնասակար խանութում վաճառվող արևածաղկի սերմերը:

Նախ` սա բավական կալորիական է մթերք է, 100 գ արևածաղկի սերմերի մեջ պարունակվում 520-540 կալորիա:

Բովելիս արևածաղիկը կորցնում է օգտակար նյութերի մեծ մասը, դա հատկապես վերաբերում է ճարպերին, որը ջերմամշակումից հետո կարող են միայն վնասել օրգանիզմին:

Հաճախ արևածաղկի դաշտերը գտնվում են ավտոմայրուղիների և ճանապարհների երկայնքով, որտեղ նրանք ներծծում են մեքենաների արտանետվող գազերի, ինչպես նաև պարարտանյութերի թունավոր նյութերը:

Արտադրողների մեծ մասը հարկ չի համարում բովելուց առաջ արևածաղիկը լվանալ, ինչը նշանակում է, որ այն ամենը, ինչ նստել է արևածաղկի կեղևին և հենց արևածաղկին, կհայտնվեն փաթեթում:

Բացի այդ, չնայած վերանշյալ հանգամանքներին, շատերը նախընտրում են արևածաղիկը ատամներով չրթել, ինչը վատ է անդրադառնում բերանի խոռոչի առողջության վրա: Ատամնաբույժները չեն դադարում խոսել այն մասին, որ արևածաղկի սերմեր հաճախակի օգտագործելը վնասում է ատամի էմալին:

Եթե սիրում եք արևածաղիկ, չարժի իրեն զրկել այս հաճույքից, պարզապես ավելի լավ է դրանք հում ուտել կամ առնվազն լվանալ և ինքներդ բովել: