Պարուհի Վարդան շարունակում է իր Instagram-ի բաժանորդների հետ ակտիվ քննարկել տարբեր թեմաներ. այս անգամ Վարդան հետևյալ գրառումն է կատարել.

«Իսկ ի՞նչ է սեքսուալությունը։ Ինչո՞վ է այն պայմանավորված։ Ես, օրինակ, գիտեմ բազմաթիվ հանրահայտ ու շատ գեղեցիկ կանանց, որոնք ամեն ինչ անում են սեքսուալ թվալու համար, բայց շատ ծիծաղելի, մի տեսակ արհեստական է ստացվում․․ Հանրահայտ կանանցից ո՞վ է Ձեր կարծիքով սեքսուալ։ Ու արդյո՞ք դուք տարբերում եք սեքսուալությունն ու գռեհկությունը»: