Մշակութային գործիչների եւ արվեստագետների համար մշտապես մտահոգիչ է եղել, թե ով է իրենց ներկայացուցիչը կառավարման համակարգում եւ ինչ քայլերի է պատրաստ՝ հանուն ոլորտի բարելավման: Երեկ ՀՀ Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի՝ այս պաշտոնում առաջին աշխատանքային օրն էր:  Թե Լիլիթ Մակունցը ինչ գործունեություն կծավալի եւ ինչ բարեփոխումներ կկատարի այս ոլորրտում, միայն ժամանակը ցույց կտա: Այսօր Life.panorama.am-ը նրա մասին լսել է երգիչ Արթուր Իսպիրյանի կարծիքը, ով մշտապես հետաքրքրված է հայաստանյան մշակութային ոլորտի աշխատանքներով:

«Լիլիթ Մակունցին անձամբ չեմ ճանաչում, բայց շատ լավ բաներ եմ լսել նրա մասին:
Շատերն են բնութագրում նրան ոչ միայն որպես լավ մասնագետի, այլեւ՝ հրաշալի մարդու: Լիլիթ Մակունցը շատ խելացի է եւ զարգացած: Ես չեմ կարծում, որ Մշակույթի նախարարը պարտադիր պետք է լինի մշակույթի մարդ՝ կոմպոզիտոր, երգիչ կամ Հանրային ռադիոյից ինչ-որ մեկը: Կարծում  եմ՝ Լիլիթն էլ իր մոտեցումը կցուցաբերի: Նա հերթական նախարարներից չի լինելու, որ ինքնուրույն որոշումներ կայացնի, դրանք կընդունի ժողովուրդը՝ ի դեմս մշակույթի ներկայացուցիչների, իսկ Լ. Մակունցը կլինի հաստատողը. Համենայն դեպս՝ ինձ այդպես է թվում»,- նշեց Ա. Իսպիրյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում