Իտալացի նկարիչ Ամադեո Մոդիլյանիի «Մերկ կինը` պառկած ձախ կողքին» կտավը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է ռեկորդային`  157,2 մլն դոլարով` ռեկորդային գին Sotheby’s-ի աճուրդի համար. հաղորդում է The Guardian-ը`

Այս կտավին չի հաջողվել գերազանցել նույն իտալացի վարպետի մեկ այլ գործի ռեկորդը, որը  երեք տարի առաջ վաճառվել  էր 170,4 մլն դոլարով Christie’s աճուրդում:

Նոր տիրոջ անունը չի հրապարակվում:

Այն նախաապես գնահատվել  էր 150 մլն դոլար, աճուրդը սկսվել է 125 մլն դոլարից: Սա իտալացի վարպետի` մերկ կին պատկերող հինգ կտավներից մեկն է, որոնք երբևէ աճուրդի են հանվել: Մոդիլյանին ընդհանուր  առմամբ նկարել է 23 կտավ` պառկած և 13` նստած մերկ կանանցով: Դրանց մեծ մասը գտնվում են թանգարաններում: