Դերասան Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել.

«Հարգելի հայրենակիցներ, չմոռանանք ինչի համար ենք հավաքվել!!!!

Համաժողովրդական շարժման արդյունքում մենք ունենք մեր Ժողովրդական Վարչապետը, ով վայելում է ժոլովրդի լիակատար վստահությունը: Իրեն մենք վստահել ենք մեր երկիրը և իրեն ենք մենք վստահել տանել մեր երկիրն արտահերթ ազատ և անկախ ընտրությունների, ինչը այս շարժման վերջնական նպատակն է: Եվ, բնականաբար, արտահերթ ընտրություններ ասելով, խոսքը ոչ միայն խորհրդանական ընտրությունների մասին է, այլ նաև քաղաքապետերի և գյուղապետերի մասին:

Ուստի, եթե մենք ուզում ենք փոխել, օրինակ Երևանի, Գյումրիի, Վանաձորի և մի շարք այլ քաղաքների և գյուղերի ղեկավարներին, ապա նոր քաղաքապետերը և գյուղապետերը պետք է նշանակվեն ԲԱՑԱՌԱՊԵՍ տեղի բնակչության մասնակցությամբ ԱԶԱՏ ԵՎ ԱՆԿԱԽ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ արդյունքում, այլ ոչ ընկեր, բարեկամ, քավոր-սանիկ կամ կուսակցական ընկեր պատկանելիության շնորհիվ:

Նորից եմ ասում` Հարգելի Հայրենակիցներ, չմոռանանք ինչի համար ենք հավաքվել»: