Հայտնի սիրված դերասան Հայկ Մարությանը՝ Araratnews.am-ի ունեցած տեղեկություններով, մշակույթի նախարարի պաշտոնում չի նշանակվի:

Թեև հասարակության շրջանում տարբեր լուրեր են շրջանառվում ապագա կառավարության կազմի վերաբերյալ, սակայն ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները չեն շտապում փակագծերը բացել:

«Չկա նման բան, չկա նման ցանկություն: Ինձ որ մնա, ես մշակույթի նախարարությունը կփակեմ, եւ այդ գումարները կուղարկեմ Պաշտպանության նախարարություն: Առանց այդ նախարարության մեր մշակույթը լավ պահպանվել է…առանց նախարարության: Հիմա այս ծանր վիճակում կարելի է անցնել այդ ռեժիմին: Ահա, թե ինչու ես չեմ կարող դառնալ մշակույթի նախարար, որովհետեւ 5 օրում ես դա կփակեմ, եւ կուղարկեմ Պաշտպանության նախարարություն»,-  ասել է Մարությանը: