Ավելի վաղ տեղեկացրել էինք, ուկրաինական The Voice նախագծի մասնակից Սրբուհի Սարգսյանի ելույթի ձայնագրությունը ջնջվել էր նախագծի YouTube-յան պաշտոնական ալիքից։

Երգչուհին Instagram-ի Story բաժնում տեղադրել է նախագծի ղեկավարության պաշտոնական մեկնաբանությունը, որում ներողություն են խնդրել տեղի ունեցած տեխնիկական սխալի համար: Ելույթի վեջում էկրանին հայտնվել է ադրբեջանական դրոշը՝ հայկականի փոխարեն, որն էլ ըստ ղեկավարության՝ եղել է  YouTube-յան պաշտոնական ալիքից ջնջվելու պատճառը: