Դերասան, հումորիստ Հայկ Մարությանի ելույթը Գյումրիի հանրահավաքի ժամանակ.

«Ապրիլի 23-ին ամբողջ հայ ժողովուրդը, որն ապրում է Հայաստանում և Հայաստանից դուրս, տարավ անհավանական հաղթանակ, բայց որպեսզի այդ հաղթանակը լինի վերջնական, մենք պետք է անենք ևս մեկ քայլ՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ: Դրա համար մենք, որպես երկրի ղեկավար պետք է ունենանք մեր ժողովրդական թեկնածու: Ամբողջ հայ ժողովրդի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է և միայն իրեն կվտահենք, որ Հայաստանը տանի դեպի ազատ և անկախ ընտրություններ: Դրա համար մենք պետք է մնանք, այնքան ուժեղ, ինչքան մինչ այսօր ենք եղել և այսպես մինչև մայիսի 1-ը: Իսկ երբ մենք ունենանք ազատ և արդար ընտրություններ, այդ ժամանակ մենք կունենանք նաև ազատ, անկախ Հայաստան»: