Ծննդաբերությունից օրեր անց՝ 33-ամյա Քլոե Քարդաշյանն ինստագրամում հայտնել է դստեր անունը։ Հեռոիստաաստղը դստերն անվանել է Տրու Թոմփսոն՝ նրան տալով հոր՝ 27-ամյա բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի ազգանունը։
«Փոքրիկ աղջիկ Տրու Թոմփսոնը գրավել է մեր սրտերը, որոնք լի են սիրով։ Մենք օրհնված ենք մեր ընտանիքում ողջունելու այս հրեշտակին։ Մայրիկն ու հայրիկը սիրում են քեզ, Տրու»,-գրել է Քլոեն։
Ծնողների հարաբերությունները փոխվեցին, երբ տարածվեցին Տրիստան Թոմփսոնի դավաճանության մասին տեղեկություններն ու ապացույցները, որից հետո Քլոեի մոտ տեղի ունեցավ վաղաժամ ծննդաբերություն։ Քլոեն ծննդաբերել ու այժմ գտնվում է Քվիվլենդում, սակայն ԶԼՄ-ները հայտնում են, որ մայրն ու դուստրը շուտով կվերադառնան Լոս Անջելես։